Կի րկորովի առողջական վիճակը շարունակվում է քննարկվել համացանցում

Ֆիլիպ Կիրկորովի առողջական վիճակը կրկին քննարկվում է համացանցում։ Պատճառը նրա սայթաքումն է էր Կազանում կայացած «Նոր ալիք» փառատոնի ժամանակ:

Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է երգիչը սայթաքում, ընկնում մեջքի վրա, ապա շրջապատի օգնությամբ վեր կենում և շարունակում ելույթ ունենալ։ Տեսանյութը արագ տարածվեց սոցիալական ցանցերում և բուռն քննարկումներ առաջացրեց։

Միջոցառման ժամանակ Կիրկորովը հասցրել էր զրուցել լրագրողների հետ և պատմել, թե ինչպես է իմացել, որ ունի 2-րդ տիպի շաքարախտ։ Կասկածները ծագել են դեռևս գարնանը, երբ նա իր համերգի ժամանակ այրվածքներ էր ստացել պիրոտեխնիկայից։ Վերքերը վատ են լավացել, և սկսվել է մաշկի մասնակի նեկրոզ։ Հետազոտությունից հետո ախտորոշումը հաստատվել է։ «Բոլորը բավականին լուրջ են վերաբերվում հիվանդությանը։ Հիվանդությունը երբեք պլյուս չէ։ Բայց այսօրվա բժշկությունը առաջընթաց է գրանցում», — Super-ի հետ զրույցում նշել է ռուսական բեմի փոփ արքան։

Սակայն, ոչ բոլորն են հավատում պաշտոնական տարբերակին։ Համացանցում քննարկվում  է, որ երգչի առողջության վատթարացման իրական պատճառը պլաստիկ վիրահատություններից և մարմնի բազմաթիվ փոփոխություններից հետո առաջացած բարդություններն են։

Կիսվել սոց․ ցանցերում