Ինչպես դժпխքում. Թпւրքիայում մոլեգնում են հրդեհները

Թուրքիայի Անթալիա և Մուղլա նահանգների հանգստավայրերում անտառային հրդեհներ են մոլեգնում։ Կաշ և Սեյդիկեմեր շրջաններում տարհանման հրահանգ է տրվել։ Իշխանությունները պայքարում են կրակի դեմ, իսկ զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում զգոն լինել։

Միջերկրական ծովի թուրքական ափին կլիմայական պայմանների հետևանքով լուրջ արտակարգ իրավիճակ է ստեղծվել, որը սպառնում է զբոսաշրջային կարևոր ուղղություններին։ Միաժամանակ խոշոր անտառային հրդեհներ են բռնկվել երկու հայտնի նահանգներում՝ Անթալիայում և Մուղլայում։

Արտակարգ իրավիճակների ծառայությունները հսկայական ռեսուրսներ են կենտրոնացրել հրդեհի դեմ պայքարելու համար։ Ուժգին քամին արագորեն տարածում է կրակը. մի շարք բնակելի տարածքներում հրատապ տարհանում է հայտարարվել։

Ըստ թուրքական աղբյուրների՝ 2026 թվականի հուլիսի 29-ի առավոտյան դրությամբ ամենաբարդ իրավիճակը գրանցվել է Կաշ (Անթալիայի նահանգ) էլիտար հանգստավայրի տարածքում։Տեղանքի առանձնահատկությունները բարդացնում են իրավիճակը, քանի որ զառիթափ լանջերն ու քարքարոտ հողը խոչընդոտում են ծանր տեխնիկայի մուտքը դեպի դեպքի վայր։ Հրդեհաշիջման խմբերն ամբողջ գիշեր պայքարել են կրակի դեմ։ Լուսաբացին օդային ստորաբաժանումները լայնածավալ գործողություն են սկսել՝ կրակի օջախները մարելու նպատակով։ Ներկայում դեպքի վայրում աշխատում են 26 հրշեջ մեքենա, 9 ջրատար մեքենա, արագ արձագանքման 5 մեքենա և ավելի քան 155 փրկարար ծառայող։

Մուղլա նահանգի գյուղատնտեսական տարածքում բռնկված հրդեհը տարածվել է դեպի փշատերև անտառ։ Ուժեք քամին նպաստել է հրդեհի ընդլայնմանը՝ վտանգ ստեղծելով բնակելի տարածքների համար։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները տարհանել են մի քանի գյուղերի բնակիչների, իսկ որոշ շինություններ վնասվել են։ Հրդեհի դեմ պայքարին ներգրավվել են հինգ ինքնաթիռ, 11 ուղղաթիռ, 40 հրշեջ մեքենա և 261 աշխատակից։

Կիսվել սոց․ ցանցերում