Իրանը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի կառավարության և Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների միջև տարածաշրջանում հակամարտությոան դադարեցման պայմանավորվածության առնչությամբ։
Այս մասին հերթական ճեպազրույցում հայտարարել է Իրանի ատաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նասեր Քանանին:
«Իրանը պահանջում է լիարժեք հարգել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունն ու սահմանները և կարծում է, որ պետք է ապահովվեն Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը»,-ասել է պաշտոնյան։
