Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ նշանակվել եմ Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ամերիկայի Միացյալ Նահանգներում. Նարեկ Մկրտչյան

Հարգելի՛ քաղաքացիներ,
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ նշանակվել եմ Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է ստանձնել մի պաշտոն, որը հնարավորություն կտա ներդրում ունենալ երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների զարգացման գործում։
Ինձ վստահված ծառայությունը պատրաստ եմ կատարել մեծ նվիրումով՝ առանցքում պահելով դեսպանության առաքելության նույնքան արդյունավետ և սահուն իրականացումը։
Կիսվել սոց․ ցանցերում