Իսրшյելն առգրավել Է Թпւրքիայի հետшխուզական համակարգը

Իսրայելը հայտնաբերել և առգրավել է թուրքական առաջադեմ հետախուզական համակարգ, որը, ինչպես պնդում են, նախատեսված է իսրայելական բանակի գործողություններին հետևելու համար, հաղորդում է Ալ-Հադաթ իսրայելական հեռուստաալիքը՝ վկայակոչելով անվտանգության ոլորտում իսրայելական աղբյուրին:

Հավելենք՝ օգոստոսի 27-ի ուշ երեկոյան իսրայելական չորս ուղղաթիռներ ՑԱԽԱԼ-ի հատուկջոկատայիններն իջեցրել են Դամասկոսից 13 կմ հարավ գտնվող Ալ-Կիսվա շրջանում տեղակայված ռազմաբազայի տարածքում:

Հեռուստաալիքի տվյալներով՝ գործողության ընթացքում իսրայելցի զինվորականները գաղտնի սարքավորումներ են հայտնաբերել։

Կիսվել սոց․ ցանցերում