Բաղադրիչներ
- քաղցր գազավորված ըմպելիք — 1 լ. (Sprite, 7 up)
- կիտրոն — 150 գ.
- Լայմ — 50 գ.
- Անանուխ — 1 փունջ
- Սառույց — մատուցելու համար
Պատրաստման եղանակը
- Կիտրոնն ու լայմը կտրատել:
- Լցնել բաժակների մեջ,վերևում դնել անանուխի տերևները:
- Գդալով մի փոքր տրորեք բաժակի պարունակությունը, որպեսզի անանուխի,կիտրոնի ու լայմի համերը միանան։
- Սառույցի կտորները լցրեք բաժակի մեջ, լցրեք քաղցր գազավորված ըմպելիքը և մի փոքր խառնեք։
Խմիչքը պատրաստ է։
