Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-Ուկրшինա խորհրդի արտահերթ նիստ

Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի արտահերթ նիստ՝ քաղաքական խորհրդականների մակարդակով։ Նիստը գումարվել է Ուկրաինայի խնդրանքով` Ռուսաստանի կողմից Կիևի և Ուկրաինայի այլ քաղաքների ուղղությամբ զանգվածային հարվածներից հետո։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հանդիպումից առաջ X սոցիալական ցանցում գրել էր. «Մենք ակնկալում ենք համատեղ քայլերի նպատակային քննարկում՝ Ռուսաստանի կողմից խաղաղության ջանքեր գործադրելուց հրաժարվելուն և ուկրաինացիների դեմ ահաբեկչության սրմանը համարժեք արձագանքելու համար»։

Սիբիհան իր երախտագիտությունն է հայտնել ՆԱՏՕ-ին և բոլոր դաշնակիցներին, որոնք շարունակում են վճռական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային և իմաստալից խաղաղության ջանքերին։

ՆԱՏՕ-ում երկրների մշտական ​​​​ներկայացուցչությունների քաղաքական խորհրդականները սովորաբար որոշումներ չեն կայացնում նման հանդիպումների ժամանակ, այլ քննարկում են մանրամասները, համաձայնեցնում դիրքորոշումները և պատրաստում փաստաթղթերի տեքստերը: Չնայած Ուկրաինան դեռ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ չէ, բայցևայնպես սերտորեն համակարգում է իր անվտանգության գործունեությունը կազմակերպության հետ:

Կիսվել սոց․ ցանցերում