Թրшմփը սպառնում է հետևանքներով, եթե Պпւտինը և Զել ենսկին չհանդիպեն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է հետևանքներով, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չհանդիպեն։

ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ Վաշինգտոնը որոշակի միջոցներ կձեռնարկի, եթե Ալյասկայում Ռուսաստանի նախագահի հետ իր հանդիպումը չհանգեցնի Մոսկվայի և Կիևի միջև կարգավորման գործընթացում առաջընթացի։

«Մենք շատ լավ հանդիպում ունեցանք Պուտինի հետ մի քանի շաբաթ առաջ։ Եթե ոչինչ չպատահի, մենք այլ դիրքորոշում կընդունենք», — ասել է նա։

Կիսվել սոց․ ցանցերում