Արջը մնում է արջ. Պпւտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Արևելյան տնտեսական ֆորումում հանդես է եկել ելույթով։

Radar Armenia-ն ներկայացնում է նրա ելույթի հիմնական կետերը.

— Արջը մնում է արջ։ Թեև արջը Ռուսաստանի խորհրդանիշն է, աշխարհի ամենամեծ վագրը նույնպես ռուսական է։

— Ռուսաստանի երկգլխանի արծիվը նայում է ոչ միայն արևմուտք և արևելք, այլև հարավ։

— Ռուսաստանը կզարգացնի տրանսարկտիկական միջանցքը, ինչը հնարավորություն կտա օգտագործել Սիբիրի գետերի տրանսպորտային ներուժը։

— Անօդաչու տեխնոլոգիաները պետք է ակտիվորեն կիրառվեն Հեռավոր Արևելքում։ Ինչու՞ անօդաչու թռչող սարքերը չեն զարգանում։ Հեռավոր Արևելքում չկան այնպիսի սպառնալիքներ, որոնց կարող են բախվել երկրի խիտ բնակեցված շրջաններում։ Կյանքն ինքն է պահանջում նման տեխնոլոգիաների կիրառում։

— Ռուսաստանից հեռացած բազմաթիվ ընկերություններ ցանկանում են վերադառնալ։ Եւ նրանք կարող են վերադառնալ՝ հաշվի առնելով գործող պայմանները։

— Մենք չենք առանձնանում որևէ մեկից և կարծում ենք, որ այս դահլիճում նստածների ճնշող մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, կհամաձայնեն ինձ հետ. նման բացությունն օգտակար է բոլոր նրանց համար, ովքեր կիսում են այդ տեսակետը և հետևում են այդ քաղաքականությանը։

— Ռուսաստանի և Չինաստանի տնտեսությունները լրացնում են միմյանց։

Կիսվել սոց․ ցանցերում