ԱՄՆ-ից խորհուրդ են տալիս Զելենսկիին, երբ Պпւտինը նրան հրավիրել է Մոսկվա

Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին չպետք է մեկնի Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար։ Այս մասին հայտարարել է ամերիկացի օրենսդիր, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Սմիթը, հաղորդում է The Hill թերթը։

«Ես նախագահ Զելենսկիին անվճար խորհուրդ կտամ. նույնիսկ չմտածեք Մոսկվա գնալու մասին», — ընդգծել է նա։

Ամերիկացի օրենսդիր մարմնի անդամի խոսքով՝ Պուտինը «ստիպված կլինի» Զելենսկիի հետ հանդիպում անցկացնել «չեզոք տարածքում»։

Հիշեցնեք` ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիմիր Զելենսկուն հրավիրել է Մոսկվա բանակցությունների, այլ ոչ թե կապիտուլյացիան ընդունելու համար։

Կիսվել սոց․ ցանցերում