Օրերս Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) տնօրեն Արեն Դեյիրմենջյանը ստորագրեցին հուշագիր՝ Վարդենիսում Թումո տուփ տեղադրելու մասին

Օրերս Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) տնօրեն Արեն Դեյիրմենջյանը ստորագրեցին հուշագիր՝ Վարդենիսում Թումո տուփ տեղադրելու մասին։ Այն կգործի AMAA-ի կողմից կառուցվող կրթահամալիրի տարածքում և ամեն շաբաթ Վարդենիս քաղաքի և մերձակա բնակավայրերի շուրջ 320 պատանու հնարավորություն կընձեռի իր համայնքում ուսումնասիրելու տեխնոլոգիաների և դիզայնի նորարարական ոլորտներ։ AMAA-ի տնօրեն Արեն Դեյիրմենջյանը և Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը Վարդենիսի Թումո տուփում ուսանողները կանցնեն ինքնուսուցման վարժանքներ, իսկ դասընթացների և աշխատարանների համար Թումոյի տրամադրած անվճար տրանսպորտով կմեկնեն Թումո Դիլիջան, որին արդեն կցված են Սևանում, Գավառում, Ճամբարակում, Իջևանում, Ազատամուտում, Բերդում, Արծվաբերդում և Ստեփանավանում գործող Թումո տուփերը։ Թումո Հայաստան նախաձեռնության աջակիցների և նվիրատուների շնորհիվ մենք արդեն հասել ենք Հայաստանի բազմաթիվ բնակավայրեր՝ ստեղծելով կյանքեր վերափոխող կրթական փորձառություն այնպիսի հեռավոր և սահմանամերձ համայնքներում, ինչպիսիք են՝ Աշոցքը, Ախուրյանը, Ազատամուտը, Բերդը, Ճամբարակը, Մեղրին, Քաջարանը, Շնողը, Օձունը, Ալավերդին, Դսեղը, Վայքը, Աղավնաձորը, Արթիկը, Մարալիկը, իսկ շուտով արդեն Վարդենիսը։ Թումո տուփ Սպիտակում Թումո տուփ Մխչյանում AMAA-ի կրթահամալիրը Վարդենիսում AMAA-ի՝ Վարդենիսում կառուցվող կրթահամալիրը, որտեղ տեղակայված է լինելու Թումո տուփը, նպատակ ունի ստեղծելու կրթական, սոցիալական և առողջապահական լայն հնարավորություններ տեղի տարբեր տարիքի երեխաների ու երիտասարդների համար։ Այն նախատեսում է լիովին անվճար սպասարկել ավելի քան 400 երեխաների և պատանիների՝ մանկապարտեզից մինչև 12-րդ դասարան։ Համալիրում Թումո տուփից բացի նախատեսվում է նաև ցերեկային կենտրոն խոցելի խմբերի դպրոցահասակ երեխաների և նրանց ընտանիքների համար, որը կմատուցի սոցիալ-հոգեբանական, արտ-թերապևտիկ, անձնային զարգացման, ծնողավարման հմտությունների և ժամանցային ծառայություններ։ Կրթահամալիրում գործելու է նաև դպրոցահեն առողջության կենտրոն, որը կտրամադրի անվճար, բարձրորակ բուժօգնություն։ Շնորհակալ ենք AMAA-ին Թումո Հայաստան նախաձեռնությանը միանալու համար։ Դուք նույնպես կարող եք միանալ նախաձեռնությանը՝ աջակցելու ստեղծել կյանքեր վերափոխող կրթական փորձառություններ լայն մասշտաբով: Նվիրատվություների համար կարող եք այցելել՝ armenia.tumo.org:

Կիսվել սոց․ ցանցերում