Բшքվում բեռնատարը կամրջից ընկել է մեքենայի վրա․ կան զпհեր և վիրшվորներ

Ադրբեջանում՝ Բաքվի Բինագադի շրջանի Բալաջարի գյուղում, տեղի է ունեցել խոշոր վթար։

Բեռնատարը քանդել է կամրջի մետաղական ցանկապատերը և ընկել կամրջի տակով անցնող մեքենայի վրա, հայտնում են տեղի լրատվամիջոցները։

Նշվում է, որ վթարի հետևանքով զոհվել է 3 մարդ, կան վիրավորներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոցներ։ Դեպքի փաստով հարուցվել է քրեական վարույթ, տեղում դեռևս աշխատում են փրկարարները։

Կիսվել սոց․ ցանցերում