Նախկինները հեղափոխությունից հետո, երբ ասում էին «սրանք եկել են, որ հողերը տան», պարզ հաշվարկ էին արել՝ պшտերшզմ, մարդկային և տարածքային կորուստներ, ընդվզпւմ և իշխանության վերադարձ․ հիմա էլ է նույնը կատարվում․ խոհեմ եղեք, հայե՛ր․ Արմինե Մարգարյան

«ՀԱՆՁՆՈւՄ ԵՆ, ՀԱՆՁՆՈւՄ ԵՆ, ՀԱՆՁՆՈւՄ ԵՆ» ասողներին մի ուղերձ ունեմ հղելու․ ֆեյսբուքի իր էջում գրել է ռազմական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը։

 

«2018թ. հեղափոխությունից հետո ձեր խոնարհ ծառան պետական համակարգում զբաղեցնում էր այնպիսի կարգավիճակ, որը հնարավորություն էր տալիս շատ մոտիկից, չափազանց մոտիկից առնչվել անվտանգային նշանակության տարատեսակ տեղեկատվության:
Տևական ժամանակ ինձ մի հարց էր հուզում՝ ինչու՞ են նախկին իշխանությունները, նրանց խոսափողները գոռում գոչում, թե «սրանք եկել են, որ հողերը տան»։ Ամենայն ազնվությամբ, չէի հասկանում այդ նարատիվի իմաստը, քանի որ ինքս, ամենօրյա ռեժիմով դրա ճիշտ հակառակն էի տեսնում:
Անցավ ժամանակ, եղավ Արցախյան 44-օրյա պատերազմը, շատ բան դուրս եկավ ջրի երես ու նոր հասկացա, որ «եկել են, որ հողերը տան» ասողները գիտեին, որ հողերը պիտի տրվի ու ամեն ինչ անում էին նրա համար, որ հեղափոխական իշխանությունը դա չկարողանար անել: Հաշվարկը պարզ էր՝ պատերազմ, մարդկային և տարածքային կորուստներ, ընդվզում և իշխանության վերադարձ՝ առանց որևէ պատասխանատվության տեղի ունեցածի վերաբերյալ:

 

Հիմա էլ է նույնը կատարվում:

 

Խոհեմ եղեք, հայե՛ր»:
Կիսվել սոց․ ցանցերում