Հունաստանի ափերի մոտ 5.2 մագնիտուդով երկրшշարժ է տեղի ունեցել

Հունաստանի ափերի մոտ՝ Եգեյան ծովում, 5.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել UTC-ի ժամանակով 21:27-ին (Մոսկվայի ժամանակով՝ 0:27) Աթենքից 37 կիլոմետր հյուսիս-արևելք, որտեղ ապրում է մոտ 664 հազար մարդ, և մոտ 15 հազար բնակչություն ունեցող Նեա Մակրի քաղաքից 14 կիլոմետր հյուսիս-արևելք։ Էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։

Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն եղել։

Կիսվել սոց․ ցանցերում