Այս տարի նախատեսվում է 55 շրջագայություն 1100 տարեցների համար

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության նախաձեռնած տարեցների ներգնա շրջագայությունների ծրագրի հերթական ուղղությունը Գառնին ու Գեղարդն էին։

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մեր տատիկներն ու պապիկներն այցելեցին պատմամշակութային կարևոր վայրեր, ունեցան գեղեցիկ ու հիշարժան օր, ձեռք բերեցին նոր ծանոթություններ և վարչության պետ Գևորգ Ղարիբյանի հետ քննարկեցին իրենց խնդիրները:

Այս տարվա ընթացքում նախատեսվում է իրականացնել 55 շրջագայություն՝ շուրջ 9 ուղղություններով, որոնցում կներառվի 1100 տարեց։

Կիսվել սոց․ ցանցերում