«Մենք ենթադրում ենք, որ դա տեղի կունենա, երբ արձանագրվի Լեռնային Ղարաբաղում մեր հայրենակիցների մնալու անհնարինությունը»:
Այս մասին այսօր՝ կառավարության նիստի ժամանակ, պարզաբանելով ՀՀ կառավարության դիրքորոշումը՝ կապված ԼՂ հայրենակիցների՝ Հայաստան գալու հետ, նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով.
«Այո, մենք գնահատում ենք, որ այս պահին այդ անհնարինությունը կա, առկա է. եթե իրավիճակը չբարելավվի, հարցը հենց այդպիսին էլ կլինի: Ես ուզում եմ ասել, որ դեռևս սեպտեմբերի 19-ին՝ ռազմական գործղությունների մեկնարկի օրը, ես հանձնարարական եմ տվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, որպեսզի կառավարության համապատասխան մարմինների հետ քննարկի՝ Լեռնային Ղարաբաղից քաղաքացիների հնարավոր հոսքի դեպքում դեպի ՀՀ՝ ինչպես, ինչով և որտեղ ենք աջակցելու մեր հայրենակիցներին:
Ավելի քան 40 հազար տեղ նախապատրաստվել է, խոսքը կեցության վայրերի մասին է, ինչպես նաև զուգահեռ՝ առղջապահության, սննդի, այսինքն՝ մենք պատաստ ենք և շարունակում ենք պատրաստվել:
Սա, ըստ էութան, համաձայնեցված որոշում է ԼՂ մեր գործընկերներ հետ, որ մեր Պլան Ա-ն ԼՂ մեր հայրենակիցներին դուրս հանելը չէ, մենք ամեն ինչ պետք է անենք, որ ԼՂ մեր հայրենակիցներն իրենց տներում արժանապտիվ և անվտանգ ապրելու հնարավորություն ունենան»,-նշեց վարչապետը՝ հավելելով, որ իրավիճակն իսկապես անկայուն է:
Նիկոլ Փաշինյանը նաև շեշտեց, որ ոչ մի կասկած չպետք է լինի, որ ԼՂ քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխվելու սցենարի դեպքում ամեն բան կկազմակերպվի՝ ինչպես հարկն է:
