Քաղաքացիները ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանատան դռներին կարմիր ներկ են լցրել։
Երկու քաղաքացիներ առանց որևէ գործողությունների պարզապես մոտեցել են դեսպանատանը և դռանը նետել տոպրակներով կարմիր հեղուկ, այնուհետև հեռացել տարածքից։
Հիշեցնենք՝ երեկ ԼՂ–ում ստեղծված իրավիճակը քննարկելու հարցով հրավիրված ՄԱԿ ԱԽ նիստին ՌԴ ներկայացուցիչն իր ելույթում Ստեփանակերտը անվանեց Խանքենդի, ինչպես անվանում է Անդրբեջանը։
