Երկրի վրա սկսվել է հունիսից ի վեր ամենաուժեղ մագնիսական փոթորիկը

Երկրի վրա հունիսից ի վեր ամենաուժեղ մագնիսական փոթորիկը սկսվել է Արեգակի վրա պսակաձև անցքի ազդեցության պատճառով, հայտնում են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի (IKI) և Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտի (ISTP) արեգակնային աստղագիտության լաբորատորիաները։

«Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է դիտվում, որը մոտ է G3-ին։ Իրադարձությունը գրանցվում է արեգակնային քամու արագության նկատելի աճի ֆոնին՝ մոլորակի կողմից մեծ պսակային անցքի գոտի մտնելու հետևանքով, որի սահմանը Երկիրը հատել է երեկ՝ մոտավորապես կեսգիշերին», – ասվում է հաղորդագրության մեջ։

Գիտնականների կարծիքով, սկսված փոթորիկը գերազանցում է հզորության բոլոր կանխատեսումները։

«Վերջին անգամ համեմատելի և ավելի մեծ ինտենսիվության իրադարձություն տեղի է ունեցել այս տարվա հունիսի 1-2-ին, այսինքն՝ ավելի քան 3 ամիս առաջ», – նշել են լաբորատորիայում։

Կիսվել սոց․ ցանցերում