Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ шդրբեջшնն ունի 150 կпրпւստ

Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղում սեփական նախաձեռնությամբ սկսած ագրեսիայի հետևանքով Ադրբեջանն ունի առնվազն 150 զոհ։

Այս մասին սոցցանցերի իր էջերում հայտնել է Ադրբեջանի ընդդիմադիր լրագրող Հաբիբ Մյունթեզիրը՝ նշելով, որ իրեն հաջողվել է նույնականացնել 150 զոհի։

Ավելի վաղ Meydan TV-ն հայտնել էր զոհված 80 ադրբեջանցի զինծառայողի նույնականացման մասին և հրապարակել նրանց անունները։

Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտն էլ տվյալներ էր հրապարակել առնվազն 75 զոհի և 125 վիրավոր զինծառայողի մասին։

Կիսվել սոց․ ցանցերում