ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան RT France-ին տված հարցազրույցում հայտնել է, թե Ղարաբաղի շուրջ բազմաթիվ ակնկալիքներ կապված են եղել ֆրանսիական միջնորդության հետ։
Ըստ Զախարովայի՝ մինչ Ռուսաստանը հանդես էր գալիս որպես միջնորդ, Ղարաբաղում իսկապես ստեղծվել էին «հիմնարար հիմքեր՝ կարգավորման խաղաղ ճանապարհով շարժվելու համար»:
ԱԳՆ խոսնակը նշել է, թե Ֆրանսիային «թվացել է»՝ միայն իրենք «կկարողանան միջնորդել ավելի լավ, քան որևէ մեկը, հատկապես՝ Ռուսաստանը»:
«Հենց արևմտյան գաղափարախոսությունը միջամտեց, իրավիճակը զգալիորեն վատթարացավ»,- նշել է ԱԳՆ ներկայացուցիչը և հայտարարել, որ չի կարելի անտեսել այն փաստը, որ Ֆրանսիան նույնիսկ փորձ չի արել պարզաբանել իրավիճակը և ինչ-որ կերպ ինքն իրեն ուղղել:
Վերջում Զախարովան սկսել է անցնել սպառնալիքների և նախազգուշացումների լեզվին՝ նշելով, թե տեղի ունեցածը կարող է ծառայել «որպես դաս» բոլորի համար, ովքեր թեքվելու են դեպի Արևմուտք՝ Բրյուսելը կամ Փարիզը ճանաչելով իբրև միջնորդ:
