Որ ուժի ձայներն են ավելացել կամ պակասել. Երևանի ԸԸՀ-ներն ամփոփել են վերահաշվարկի արդյունքները

Երևանի 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ամփոփել են 78 տեղամասերում իրականացված վերահաշվարկի արդյունքները։

Պատկերն այսպիսին է․

«Հանրային ձայն» կուսակցություն — ավելացել է 16 քվեաթերթիկ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն — ավելացել է 31 քվեաթերթիկ

«Արդար Հայաստան» կուսակցություն — ավելացել է 5  քվեաթերթիկ

«Հաղթանակ» կուսակցություն — ավելացել է 1 քվեաթերթիկ

«Ուժը հայրենյաց» կուսակցություն — ավելացել է 6 քվեաթերթիկ

«Հայաստանի եվրոպական կուսակցություն» — պակասել է 2 քվեաթերթիկ

«Ազգային առաջընթաց» կուսակցություն — ավելացել է 32 քվեաթերթիկ

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն — ավելացել է 1 քվեաթերթիկ

«Հանրապետություն» կուսակցություն — պակասել է 3 քվեաթերթիկ

«Միացյալ Հայաստան» կուսակցություն — պակասել է 5 քվեաթերթիկ

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն — ավելացել է 4 քվեաթերթիկ

«Ժողովրդավարական համախմբում» — կուսակցություն՝ պակասել է 3 քվեաթերթիկ

«Ապրելու երկիր» կուսակցություն — ավելացել է 4 քվեաթերթիկ

«Մայր Հայաստան» դաշինք — ավելացել է 67 քվեաթերթիկ

Անվավեր քվեաթերթիկների թիվը — պակասել է 266-ով

Անճշտությունների չափը՝ — 10

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ին կամփոփի Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները։

Կիսվել սոց․ ցանցերում