Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:
ՖԻՖԱ-ն հրապարակել է վարկանիշային նոր աղյուսակը, որտեղ Հայաստանի հավաքականը 103-րդ տեղում է: Նախորդ աղյուսակի համեմատ` Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը առաջադիմել է 2 հորիզոնականով:
Դասակարգման աղյուսակի առաջատարը փոփոխվել է: Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը այժմ միայն 3-րդն է, իսկ առաջատարը Իսպանիան է: Երկրորդ տեղում Ֆրանսիան է: Լավագույն 10-ի մեջ են նաև Անգլիան, Պորտուգալիան, Բրազիլիան, Նիդեռլանդները, Բելգիան, Խորվաթիան, Իտալիան:
1․ Իսպանիա — 1875.37
2. Ֆրանսիա — 1870.92
3. Արգենտինա — 1870.32
4. Անգլիա — 1820.4 4
5. Պորտուգալիա — 1779.55
6. Բրազիլիա — 1761.6
7. Նիդերլանդներ — 1754.17
8. Բելգիա — 1739.54
9. Խորվաթիա — 1714.2
10. Իտալիա — 1710.06
41. Հունգարիա — 1492.18
61. Իռլանդիա — 1397.52
103. ՀԱՅԱՍՏԱՆ — 1219.55
