ՍՊԵՐՑՅԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱԹԱՆԿԱՐԺԵՔ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆ Է

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամենաթանկարժեք խաղացողների ցանկում։

Transfermarkt-ի տվյալներով՝ առաջնության թարմացված վարկանիշում «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Սպերցյանը և «Զենիթ»-ի բրազիլացի հարձակվող Լուիս Էնրիկեն գլխավորում են ցուցակը։ Նրանց տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։

Այսպիսով, Սպերցյանը շարունակում է մնալ ոչ միայն իր թիմի, այլև ամբողջ առաջնության առաջատար խաղացողներից մեկը։

 

Կիսվել սոց․ ցանցերում