Ապօրինի թմրшշրջանառություն Զույգաղբյուր գյուղում. Աշոցքի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Զույգաղբյուր գյուղի բնակիչ 57-ամյա տղամարդը թմրանյութ է պահում և օգտագործում։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 57-ամյա տղամարդու թոնրատանն ու ջերմոցում հայտնաբերվել է 20 փաթեթ՝ ընդհանուր 250 գրամից ավելի մարիխուանայի զանգվածով, և կանեփի ցողուններ։

Զույգաղբյուր գյուղի 57-ամյա բնակիչը ներկայացվել է նախաքննական մարմին։
Կատարվում է նախաքննություն:

Կիսվել սոց․ ցանցերում