Զերծ մնացեք բանկային զգայուն տվյալները որևէ անձի տրամադրելուց. ՆԳՆ-ի հորդորը

Եթե ձեր բանկային հաշիվները սպասարկող ընկերության անունից հեռահաղորդակցման հավելվածի (WhatsApp, Viber և այլն) միջոցով ստացել եք հեռախոսազանգ՝ ձեր անվամբ վարկ ձևակերպելու փորձը ճշտելու կամ այլ անվտանգության ապահովման նպատակով, որի վերջնարդյունքում պահանջվում է տրամադրել ձեր բանկային հավելվածի հաշիվ մուտք գործելու համար SMS հաղորդագրությամբ ստացված բանկային կոդը, ՉՎՍՏԱՀԵ՛Ք։ Այս մասին հորդորում է ՆԳՆ-ն: «Իրականում այդ «աշխատակիցները» իբր առաջացած խնդիրները լուծելու նպատակով նախ խնդրում են ուղարկված հղումով մուտքագրել ձեր առցանց բանկային հաշվի մուտքանունը և գաղտնաբառը, ապա նաև բանկային կոդը: Արդյունքում մուտք գործելով ձեր հաշիվ՝ հանցագործները փոխում են գաղտնաբառը և զրկելով ձեզ հասանելիությունից՝ արդյունքում հափշտակում ինչպես ձեր հաշվում առկա, այնպես էլ ձեր անվամբ իրենց կողմից առցանց ձևակերպված վարկի գումարը: Հիշեք՝ բանկային ընկերության աշխատակիցները հեռախոսազանգերը կատարում են հայերեն լեզվով, զանգահարում են առանց որևէ հավելվածի օգնության, երբեք որևէ հավելվածի միջոցով չեն ուղարկում հղում, չեն պահանջում ուղարկված հղումով մուտքագրել ձեր հաշվի մուտքանունը և գաղտնաբառը, չեն պահանջում տրամադրել SMS հաղորդագրությամբ ստացված բանկային կոդը»,- ասվում է հաղորդագրությունում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/932927.html?fbclid=IwY2xjawM_GqdleHRuA2FlbQIxMQBicmlkETFlemtVeGlRYnN3M2NBZ3hrAR7BNUV2khymjEw_4Q1-XEhmeoR_rp7Lt2sW7xwZxbL4YkoY0AhigKIZqwBtjw_aem_ICrKj7f5FH75IAkTCHRbkw

© factor.am

Կիսվել սոց․ ցանցերում