Փարաքար համայնքի ղեկավարի սպшնության մեջ քաղաքական դրդապատճառ չի կարող լինել․ Հայաստանի խորհրդարանի խոսնակ

«Ոչ մի քաղաքական դրդապատճառ (Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ — խմբ.) չկա և չի կարող լինել»։ Այս մասին սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։

Նա կարծում է, որ միջադեպը բխում է նախկինում գոյություն ունեցած միջանձնային խնդիրներից։ «Ինչո՞ւ պետք է լինի քաղաքական ենթատեքստ», — հռետորական հարց է տվել նա։ Սիմոնյանը վստահեցրել է, որ իշխանությունները հարգանքով են մոտեցել Փարաքարի ընտրությունների արդյունքներին և համայնքի ղեկավարի անձին։

Սիմոնյանը սխալ կարծիք է անվանել այն մարդկանց տեսակետը, ովքեր ներկայիս իշխանություններին ասոցացնում են մահերի, արյան և զոհերի հետ։

Նրա խոսքով՝ բոլոր երկրներում էլ տեղի են ունենում իրավական գործընթացներ, որոնք վերաբերում են քաղաքական անձանց։ «Այլ բան է՝ արդյոք դա քաղաքական ենթատեքստ ունի, թե ոչ, և իշխանությունները կապ ունե՞ն դրա հետ, թե՞ ոչ»,- նշել է նա։

Սիմոնյանը նշել է, որ տեղի ունեցածը ենթադրում է պատասխանատվության որոշակի աստիճան և իրավապահները պետք է եզրակացություններ անեն, այդ թվում՝ նման դեպքերը կանխելու մասով։ Նա կրկնել է, որ տեղի ունեցածը կապված է միջանձնային հարաբերությունների հետ և կապ չունի քաղաքական դիրքորոշման հետ։

Սիմոնյանը վստահեցրել է, որ իշխանությունները մարդկանց չեն ծեծում և չեն ձերբակալում, ինչպես նաև չեն կեղծում ընտրությունները։

Ինչ-որ պահի նա խնդրել է մեկ այլ լրագրողի լռել և չխանգարել հարցին պատասխանելիս՝ հայտարարելով, որ չի կարող խոսել աղմուկի պայմաններում։

Հայաստանի խորհրդարանի խոսնակը հավելել է, որ հարցերին կպատասխանի, երբ լրագրողը, ով, իր կարծիքով, խանգարել էր իր հարցազրույցին, այլևս խորհրդարանում չլինի և լքի ճեպազրույցի վայրը։

Կիսվել սոց․ ցանցերում