Եթե հիմա կանգ չառնեն, կկորցնեն ողջ Ուկրшինան. Լուկաշենկո

Եթե Ուկրաինան կանգ չառնի, ապա կկորցնի իր ողջ տարածքը. այսպիսի կարծիք է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Ամբողջ արևելքը կլիներ ուկրաինական՝ բացառությամբ Ղրիմի։ Իմ կարծիքով՝ եթե հիմա կանգ չառնեն, ապա կկորցնեն ամբողջ Ուկրաինան», — ասել է նա:

Նա նշել է, որ ռուսական բանակը առաջխաղացումներ է գրանցում բոլոր ճակատներում: Լուկաշենկոն նաև ուշքի գալու կոչ է արել Վլադիմիր Զելենսկիին՝ նշելով, որ Ուկրաինայի համար խաղաղության լավ առաջարկ կա:

 

Կիսվել սոց․ ցանցերում