ՀՈԼԻՎՈՒԴՅԱՆ ԱՍՏՂ ՍԹԻՎԵՆ ՍԻԳԱԼԸ ԵՒՍ ԵԿԵԼ ԷՐ ՀՐԱԺԵՇՏ ՏԱԼՈՒ ՀԱՅ ՌԵԺԻՍՈՐԻՆ

Ինչպես արդեն նշել էինք, կյանքից հեռացել է հայտնի ռեժիսոր, հեռուստառադիոհաղորդավար Տիգրան Քեոսայանը:
Նրան հրաժեշտ տալու Մոսկվայի Հայկական եկեղեցի եկել էին այնպիսի հայտնիներ, ինչպիսիք են Ֆիլիպ Կիրկորովը, Կարեն Շահնազարովը, ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Եվգենի Պետրոսյանը, Կոնստանտին Էրնստը, Իվան Օխլաբիստինը, Վլադիմիր Մաշկովը, Ֆյոդոր Բոնդարչուկը, Լարիսա Դոլինան, մեդիակառավարիչ Արամ Գաբրելյանովը:

Այլ հայտնիների շարքում նաև նկատել են հոլիվուդյան աստղ Սթիվեն Սիգալին, ով արդեն երկար ժամանակ է բնակվում է Ռուսաստանում: Հիշեցնենք, որ նա ստացել էր ՌԴ քաղաքացիություն դեռ 2016 թվականին:

«Նա միշտ գիտեր, ինչպես քեզ աջակցել, լսել, օգնել, միշտ գտնում էր անհրաժեշտ խոսքերը, գործողությունները, որպեսզի օգնության ձեռք մեկնի, և ամենակարևորը, նա ֆանտաստիկորեն բարի մարդ էր», — ասել է Մարիա Զախարովան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/b0aa708d28791237c87e72a38233a559

© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»

Կիսվել սոց․ ցանցերում