ԱՅՆՊԵՍ ՄՏԵՐՄԻԿ ԷՐ ՇՓՎՈՒՄ ԻՆՁ ՀԵՏ, ԿԱՐԾԵՍ ՄԵՆՔ ՄԻՄՅԱՆՑ ԳԻՏԵԻՆՔ ԲԱԶՈՒՄ ՏԱՐԻՆԵՐ. ԲՈՐԻՍ ԿՈՐՉԵՎՆԻԿՈՎ

Ինչպես երեկ տեղեկացրել էինք, կյանքից հեռացել է ռեժիսոր, հեռուստառադիոհաղորդավար Տիգրան Քեոսայանը:

Ռուս հեռուստահաղորդավար Բորիս Կորչեվնիկովը, ով իր «Մարդու ճակատագիրը» հեռուստաշարքի շրջանակներում ծավալուն հարցազրույց էր ունեցել ռեժիսորի հետ մինչ դժբախտության պատահելը, խորը ցավակցություն է հայտնել այդ առթիվ, գրելով.

«Չէի կարող պատկերացնել, որ դա մեր վերջին զրույցն է լինելու, նա այնքան կենսուրախ էր, ու այնպես մտերմիկ էինք շփվում, կարծես միմյանց գիտենք բազում տարիներ»:

Բորիս Կորչեվնիկովը հիշել է նաև, թե երբ է առաջին անգամ ծանոթացել Տիգրան Քեոսայանի հետ.

«Ես ինչ-որ ամառանոցում էի հայտնվել, կարծես Մոսկվայի արևմուտքում, չեմ էլ հիշում, թե ինչպես էի այնտեղ հայտնվել, հիմա դա կարևոր էլ չէ, բայց այնտեղ էր Տիգրան Էդմոնդովիչը, նա խորոված էր պատրաստում, և հանկարծ այնքան անմիջական և զվարթ խոսեց ինձ հետ, կարծես մենք մանկության ընկերներ ենք: Իսկ մենք ընդհանրապես ծանոթ չէինք, ես դեռ ոչ ոք էի, իսկ նա արդեն հայտնի Քեոսայանն էր: Բայց նա ինձ հետ շփվում էր այնպես անմիջական, կարծես ոչ մի հայտնի մարդ էլ չէ: Մի գրամ գոռոզություն, եսասիրություն, աստղայնություն չկար նրա մեջ» — գրել է Կորչեվնիկովը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/7af4016f8cebfb2d95260546921dfd2d

© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»

Կիսվել սոց․ ցանցերում