Ովքեր են դիտորդական առաքելությունիրականացնում ՔԿՀ-ներում

         

Տարիներ շարունակ, հատկապես Հայաստանի` Եվրոպայի խորհրդին անդամակցելուց   հետո, ակտիվ  իրավապաշտպան գործունեություն էինծավալում բազմաթիվ հասարակականկազմակերպություններ: «Հելսինկյան կոմիտե»  ,   «Հելսինկյան ընկերակցությունը»  , այլ իրավապաշտպան ՀԿ-ներ պարբերաբար այցերէին կատարում քրեակատարողականհիմնարկներ, հետեւում էին բանակում տեղիունեցող բռնության դեպքերին, սպանություններին, մարդու իրավունքների խախտումներին, զեկույցներ կազմում եւ հրապարակում, որոնքահազանգ էին իշխանությունների համար: Նրանցհետեւողականության, զեկույցների շնորհիվ էլմիջազգային իրավապաշտպան կառույցներըպատկերացում էին կազմում Հայաստանումժողովրդավարության մակարդակի եւ մարդուիրավունքների ոլորտում տիրող վիճակի մասին:

ՀՀ արդարադատության նախարարությունից հետաքրքրվել էինք, թե արդյոք այսօ?ր էլ են ՀԿ-ները դիտորդական առաքելությունիրականացնում  քրեակատարողականհիմնարկներում, եթե այո, ապա որո՞նք են նրանք:

«Ի պատասխան Ձեր` 2025թ. սեպտեմբերի 5-ի 1627235 գրության` հայտնում ենք, որ ՀՀ արդարադատության նախարարի 2020թ. մարտի20-ի N 126-Ն հրամանով հաստատվել է ՀՀ արդարադադատության նախարարությանքրեակատարողական հիմնարկներում եւմարմիններում հասարակական վերահսկողությունիրականացնող հասարակական դիտորդներիխմբի  (այսուհետ` Խումբ) ձեւավորման եւհասարակական վերահսկողությանիրականացման կարգը:

Հարկ է նշել, որ Խմբի կողմից վերահսկողություննիրականացվում է Հայաստանի Հանրապետությանօրենսդրության ուսումնասիրության, քրեակատարողական հիմնարկներ եւազատազրկվածների իրավունքներիպաշտպանության հետ կապված  եւ Խմբիգործառույթներից  բխող այլ վայրերայցելություններ եւ ուսումնասիրություններկատարելու, կատարված ուսումնասիրություններիեւ այցելությունների արդյունքներն ամփոփելու եւհանրայնացնելու միջոցով: Արդյունքներնամփոփվում են զեկույցների, հաշվետվությունների(հրատապ, ընթացիկ եւ տարեկան), որոնցկապակցությամբ Արդարադատությաննախարարությունը տալիս է իրմեկնաբանությունները` տեղեկանքների եւհայտարարությունների ձեւով: Ամփոփվածարդյունքները հանրայնացվում են զանգվածայինլրատվության միջոցների, սոցիալական ցանցերիեւ Հայաստանի Հանրապետությանօրենսդրությամբ չարգելված բոլոր այլ միջոցներով:
Քրեակատարողական օրենսգրքի 17-րդ հոդվածի1-ին մասի համաձայն`

1. Պատիժ կատարող հիմնարկներում եւմարմիններում պետական մարմինների, հասարակական կամ այլ կազմակերպություններիաջակցությամբ կամ անմիջականմասնակցությամբ կարող են կազմակերպվելաշխատանքային, կրթական, մշակութային, մարզական, կրոնական եւ այլ միջոցառումներ:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը եւ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներըհամագործակցում են ներքոնշյալ հասարակականկազմակերպությունների հետ եւ նրանցաջակցությամբ կազմակերպում տարաբնույթկրթական ծրագրեր, մշակութային միջոցառումներ.

1.  « Հանուն ազատության»  ԻՀԿ

2.  «Դյուցազնագիրք»  դյուցազուններիասոցիացիա ՀԿ

3. « Իրավական նախաձեռնությունների կենտրոն »ՀԿ

4.  «Քաղաքացիական հասարակությանինստիտուտ»   ՀԿ

5. «Նոր սերունդ»  ՀԿ » :

 

Թագուհի   Հակոբյան

Կիսվել սոց․ ցանցերում