Սդրբեջшնցիներն ապամոնտաժել են ի հիշատակ Շпւշիի шզшտшգրման տեղադրված հայկական տшնկ-հուշարձանը

Ադրբեջանի իշխանություններն Արցախում ռազմական գործողության ավարտից երկու օր անց պատվանդանից հանել են հայերի կողմից ի հիշատակ Շուշի քաղաքի ազատագրման տեղադրած Տ-72 տանկի հուշարձանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ 1992 թվականի մայիսի 8-ին առաջինը Շուշի հասած հայկական տանկը պատերազմից հետո դարձել էր հուշարձան՝ հաղթանակի խորհրդանիշ, որի մոտ հայերը հարգանքի տուրք էին մատուցում պատերազմում զոհվածներին:
Կիսվել սոց․ ցանցերում