Մելանյա Թրամփը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում. նա սոցիալական ցանցերում արհեստական բանականության միջոցով ստեղծված տեսանյութ է հրապարակել՝ այն մակագրելով՝ «into the future» (դեպի ապագա):
Տեսանյութը հրապարակվել է նաև $ MELANIA կրիպտոարժույթի պաշտոնական էջում, որն առաջին տիկինը թողարկել էր Դոնալդ Թրամփի երկրորդ երդմնակալության նախօրեին: Օգտատերերը ենթադրել են, որ նա կարող է օգտագործել հոլոգրամն ապագա ելույթների համար։
