ՀՀ 3 քաղաքներում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը սեպտեմբերի 21-27-ը (2025թ․)։

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.

◾️ Վանաձոր քաղաքում՝

-Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ սեպտեմբերի 24-26-ը,
-Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ սեպտեմբերի 21-ին և 25-ին,
-Հերացի փողոցի հարակից տարածք՝ սեպտեմբերի 21-ին, 23-ին և 27-ին։

◾️ Ալավերդի քաղաքում՝

-Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ սեպտեմբերի 22-24-ը,
-Դեբեդի փողոցի հարակից տարածք՝ սեպտեմբերի 22-24-ը և 27-ին,
-Սայաթ Նովա փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։

◾️ Հրազդան քաղաքում՝ սեպտեմբերի 23-ին,

◾️ Գյումրի քաղաքում՝ չի գերազանցել։

Կիսվել սոց․ ցանցերում