ՏԱՍՆՅԱԿ ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ՋՈՒՐ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հոկտեմբերի  7-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի  8-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 1-ին և 2-րդ զանգվածների  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

Կիսվել սոց․ ցանցերում