Անցած շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է 404 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 6-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5487 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 185 ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 192 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 264 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 32, կեղծ հաշվառման համարանիշով երթևեկող՝ 1, չամրակապված վարելու՝ 1463, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 20, վարելու ընթացքում ծխելու՝ 491, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 341, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 233 և 1660 այլ իրավախախտում։

154 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 212-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 91-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 88-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 76 անձ։

Կիսվել սոց․ ցանցերում