Ադրբեջшնшկшն տելեգրամյան ալիքները խրախուսում են անհետ կпրшծներին գտնել, սպшնել, խпշտшնգել և բռնшբшրել. ԼՂ ՄԻՊ

ԼՂ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը բազմաթիվ սահմռկեցուցիչ տեղեկություններ է ստանում խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական տեղեկատվական ահաբեկչության մասին։

Այս մասին գրել է ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Ադրբեջանական տելեգրամյան ալիքները խրախուսում են անհայտ կորածներին գտնել, սպանել, խոշտանգել և բռնաբարել՝ նույնիսկ դրա համար գումար առաջարկելով։ Անհայտ կորածների բազմաթիվ հարազատներ, որոնք առանց այդ էլ հոգեբանական խոցելի վիճակում են, բողոքում են, որ Ադրբեջանն իրենց ահաբեկում է և սպառնում զանգերով ու sms-ներով։

Սա հայատյացության և ազգամիջյան ատելության ևս մեկ արտահայտություն է, որը միայն ապացուցում է, որ խաղաղ բնակչությունը չի ունենա անվտանգության երաշխիքներ, եթե մնա Ադրբեջանի վերահսկողության տակ»,- ասված է գրառման մեջ:

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը  Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ընթացքում  բարձրաձայնել էր այս մասին՝ նշելով.

«Ադրբեջանցի օգտատերերը տարածում են ԼՂ հայ կանանց նկարները, խաղադրույքներ են դնում, թե ով ում է բռնաբարելու»:

Կիսվել սոց․ ցանցերում