Վարչապետը մեկնում է Բրյուսել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին և 9-ին աշխատանքային այցով կգտնվի Բելգիայի Թագավորությունում՝ Բրյուսելում. հայտնում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Վարչապետը կմասնակցի «Համաշխարհային դարպասներ» (Global Gateway) միջազգային երկրորդ համաժողովին։ Այցի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ։

Կիսվել սոց․ ցանցերում