Վահագն Աֆյանը նշանակվել է Հնդկաստանում արտակարգ և լիազոր ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, Վահագն Աֆյանը նշանակվել է Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

Վահագն Աֆյանին նշանակել Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նյու Դելի),- ասված է հրամանագրում։

Կիսվել սոց․ ցանցերում