Տեսանյութ․հարգելի գազ սպառող բաժանորդ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գազ սպառող բաժանորդներից բազմաթիվ տեղեկություներ ենք ստանում այն մասին, որ տարբեր հրշեջ ակտ տրամադրող ընկերությունների աշխատակիցներ ուղղորդում են բաժանորնդնեին, իբրև պետք է «Գազպրոմ»- ի կողմից նախընտրելի հրշեջ ակտ տրամադրող կազմակերպությունների ծառայություններից օգտվել կեղծ տեղեկություններ տարածելով թե այլ համանման սպասարկող ընկերությունների տրամադրած ակտերն ուժ չունեն և այլն, հարկ ենք համարում իրազեկել բոլոր գազ սպառող բաժանորդներին հետևյալի մասին. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն շահույթ հետապնդող ՈՉ ՊԵՏԱԿԱՆ առևտրային կազմակերպություն է, որն ունի այն նույն իրավունքները և կրում է այն նույն պարտավորությունները ինչը ՀՀ օրենսդրությամբ սահմանված է մնացած բոլոր համանման գործունեություն իրականացնող ընկերությունների համար, ուստի տվյալ ընկերությունն ուղղակիորեն իրավասու չէ ուղղորդել որևէ կառույցի օգտվել իր կողմից մատնանշված կամ երաշխավորված ծառայություններից: Բացի այդ՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հանդիսանում է հիմնականում գազ մատակարարող ընկերություն և բացարձակ կապ չունի այլ ընկերությունների կողմից իրականացվող ծխնելույզագործության, գազասպառման համակարգերի անվտանգության, համակարգերի ներտնային սպասարկման, հրշեջ ակտերի տրամադրման և այլ նմանատիպ գործունեությունների հետ: Հայաստանի Հնարապետության ողջ տարածքում այդպիսի ծառայությունները օրինական հիմունքներով մատուցվում են տարբեր ընկերությունների կողմից և բաժանորդն ազատ է ընտրելու թե որ կազմակերպության ծառայությունից օգտվել: ՀՀ Կառավարության 13.04.2023 թ. թիվ N539-Ն որոշման համաձայն՝ հանրային օբյեկտների, շենք- շինությունների, կազմակերպությունների գազասպառման համակարգի շահագործման ընթացքում անվտանգությունը վերապահվում է դրանց սեփականատերերին: Նշված կազմակերպությունների տեխնիկական սպասարկման աշխատանքների իրականացումն ազատականացված է: Տեխնիկական սպասարկումը պետք է կատարվի կամ այդ կազմակերպության ուժերով կամ ըստ կազմակերպության կողմից ընտրված մասնագիտացված և պետական ռեեստրում գրանցված կազմակերպության հետ կնքված պայմանագրով: Լրացուցիչ հայտնում ենք նաև, որ ի պատասխան տարբեր կառույցներին, այդ թվում հենց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին ուղղված հարցումների՝ մեզ տրված տեղեկատվություններից և համապատասխան գրություններից պարզվեց, որ «Էյ-Ի-ՋԻ-Սերվիս» ՍՊԸ-ի կողմից իրականացվող աշխատանքները և գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայությունները սահմանված չեն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և «Էյ-Ի-ՋԻ-Սերվիս» ՍՊԸ –ի միջև կնքված հանձնարարության պայմանագրով: Այսինքն «Էյ-Ի-ՋԻ-Սերվիս» ՍՊԸ-ն կազմակերպություններում չի մատուցում ծխատար և օդատար ուղիների մաքրման, նորոգման, վերանորոգման, վերակառուցման ինչպես նաև 2023 թվականի ապրիլի 13 –ի թիվ N 538 –Ն որոշմամբ սահմանված աշխատանքները: Կրկին հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում գազասպառման և գազամատակարարման ոլորտում թվարկված աշխատանքներն ազատականացված են և առկա չէ գերիշխող դիրք զբաղեցնող ընկերության, այդ թվում նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և «Էյ-Ի-ՋԻ-Սերվիզ» ՍՊԸ-ի կողմից որևէ հովանավորչություն, ուղղորդում կամ արտոնություն, թե ծխնելույզագործական և համանման ծառայություններ մատուցող ընկերությունը որ շրջանակի կամ խմբի բաժանորդներին պետք է սպասարկի, կամ բաժանորդը որ ընկերության ծառայությունից պետք է օգտվի: Բաժանորդ–կազմակերպությունը կարող է համապատասխան պայմանագրային հիմունքներով այդպիսի աշխատանքները հանձնարարել մասնագիտացված ծխնելույզագործական ընկերություններին, որոնք բավարարում են օրենսդրական պահանջները: Համապատասխան աշխատանքներն ավարտելւոց հետո տվյալ ծառայություն մատուցող ընկերությունը պետք է տրամադրի իր կողմից սահմանված ձևին համապատասխան ակտ, որում նշված կլինեն իրականացված աշխատանքների տեսակը, ծավալը, դրանց ավարտը հաստատող տվյալները, ծխատարի և օդատարի պիտանելիության և վիճակի վերաբերյալ գրառումները: Ծանուցում Հակամրցակցային գործունեություն իրականացնելը հանդիսանում է քրեորեն պատժելի արարք՝ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի: Եղեք իրազեկ և զերծ մնացեք կեղծ տեղեկատվության քարոզչությանը տրվելուց:

Կիսվել սոց․ ցանցերում