Մшհվան ելքով վրաերթ՝ Շիրակի մարզում. «Mercedes»-ը Գյումրիում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին. վերջինը հիվանդանոցում գիտակցության չգալով մшհացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 60-ամյա Արայիկ Ե.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոեմեքենայով Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Դեպքի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Մինչ դեպքի վայրում աշխատանքներ էր կատարում քննիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է:

ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պարեկները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ 70-ամյա Ռոբերտ Մ.-ն է:

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2025/10/09/1292632?fbclid=IwY2xjawNUuEpleHRuA2FlbQIxMQABHozWMDWAHqaFoHTfp6GkUwjwZyuYbgqmDDyiCkeLc8TN3DCboUU5VVuejElN_aem_CxGm-CCLbi_zqjzWnE3BPQ

Կիսվել սոց․ ցանցերում