Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ

Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ
Խորհրդարանական առաջիկա ընտրություններում արտաքին քաղաքականությունը լինելու է ընտրարշավի կարևորագույն բաղադրիչը, այն է՝ Արևմուտք/Թուրքիա՞, թե՞ Ռուսաստան:
Ռուսամետ ուժերը, որոնց ընտրազանգվածը պատմական մինիմումի է հասել պատերազմում մեր կրած պարտությունից և Արցախի հայաթափումից հետո, վարչապետին և նրա քաղաքական թիմին մեղադրելու են թուրքամետ լինելու և Բաքվից ու Անկարայից կառավարվելու մեջ:
Իշխանությունները գանձին ու մյուս գանձերին մեղադրելու են Հայաստանը միութենական նոր պետության մեջ տանելու և երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը ոտնատակ տալու մեջ:
Եթե պոպուլզիմն ու գռեհկությունը թողնենք մի կողմ, ապա, անկասկած, Հայաստանը կանգնած է արտաքին քաղաքական ընտրության առաջ, ինչպես 1918-1920-ական թվականներին:
Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք/Թուրքիա՞ երկընտրանքը կարող է կործանարար լինել Հայաստանի համար:
Անկասկած, Կրեմլից շղթաներով կապված Հայաստանը նորմալ պետություն դառնալու որևէ հնարավորություն չի ունենալու, բայց պետք է նաև հասկանալ, որ ռուսական ազդեցության պակասը Հայաստանում լրացվելու է թուրքական ազդեցությամբ:
Բայց կա նաև երրորդ ճանապարհը՝ Հայաստանի ոչ բլոկային և չեզոք ապագան: Եթե կարճ, բայց երկարատև կտրվածքի վրա՝ տանելի հարաբերություններ բոլոր հարևանների հետ, այդ թվում՝ Ռուսաստանի ու Թուրքիայի, աստիճանական հրաժարում բոլոր ռազմաքաղաքական կառույցներից և սահմանադրորեն չեզոքության ամրագրում:
Հղումը՝ մեկնաբանության մեջ:
Թ. Հ.
Հոկտեմբերի 10, 2025թ, Երևան
Կիսվել սոց․ ցանցերում