Թրшմփն ԱՄՆ-ն աշխարհի ամենահարուստ երկիրն է անվանել

ԱՄՆ-ն դարձել է աշխարհի ամենահարուստ երկիրը մի շարք երկրների համար առևտրային մաքսատուրքերի սահմանումից հետո: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Air Force One ամսագրում տված հարցազրույցում:

«Կարծում եմ՝ մենք աշխարհի ամենահարուստ երկիրն ենք։ ԱՄՆ-ն հարյուր միլիարդավոր դոլարներ կստան»,— ասել է Թրամփը:

Նա նշել է, որ Շարմ էլ Շեյխի գագաթնաժողովին մասնակցած երկրների ղեկավարները նույնպես աշխարհի ամենահարուստ երկրների ներկայացուցիչներն են: Սակայն Թրամփն ընդգծել է, որ այդ երկրներից մի քանիսի ներմուծման վրա ԱՄՆ-ն մաքսատուրքեր է սահմանել։

Կիսվել սոց․ ցանցերում