«Զшնգեզпւրпւմ պшտերшզմի նախապատրաստություն.Թпւրքшկшն ամենամեծ թերթերից մեկի հրապարակումը

Թուրքական ամենամեծ թերթերից մեկը՝ «Türkiye»-ն այսօր անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։

«Զանգեզուրում պատերազմի նախապատրաստություն. Իրանը և Հայաստանը զորքեր են կուտակում» վերտառությամբ հոդվածում թուրքական հոդվածագիրը նշում է, որ իբր Արցախից դուրս եկող հայկական ուժերը կուտակվում են Սյունիքում, որպեսզի թույլ չտան միջանցքի բացումը։

Այս հոդվածը մաս է կազմում Սյունիքի վրա թուրք-ադրբեջանական առաջիկա հնարավոր հարձակման տեղեկատվական նախապատրաստության, որի մասին գրել եմ ավելի վաղ։ Արցախի վրա վերջին հարձակումը ավելի մեծ ու կարևոր պատերազմի մի մասն է։

 

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան

Կիսվել սոց․ ցանցերում