Պпւտինի հետ զրույցը փոխել է Թրшմփի ծրագրերը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է Ուկրաինային հեռահար «Tomahawk» հրթիռներ մատակարարելու ծրագրերից, ըստ The Wall Street Journal-ի։

«Լրագրողների հետ զրույցում նախագահը հստակեցրեց, որ ինքը անմիջական ծրագրեր չունի Ուկրաինային «Tomahawk» թևավոր հրթիռներ մատակարարելու համար», — հաղորդել է թերթը։

Այնուամենայնիվ, WSJ-ն, հղում անելով աղբյուրներին, հաղորդում է, որ վերջին օրերին Թրամփը հրապարակավ և մասնավոր կերպով նշել է այդ հրթիռները մատակարարելու իր մտադրությունը։

Կիսվել սոց․ ցանցերում