Արգենտինայում «Ռադիկալ քաղաքացիական միություն» (UCR) կուսակցության թեկնածու Հերնան Դամիանին մահացել է սրտի կաթվածից ուղիղ եթերում հեռարձակվող բանավեճի ժամանակ։ Այս մասին հայտնել է իսպանական «20minutos» թերթը։
Դեպքը տեղի է ունեցել La Casa del Streaming հեռուստաալիքով հեռարձակվող «Dólar Blue» հաղորդման ժամանակ, որին Դամիանին մասնակցել է այլ թեկնածուների հետ միասին։
Ականատեսների խոսքով՝ բանավեճի սկսվելուց կարճ ժամանակ անց նա իրեն վատ է զգացել և շտապ տեղափոխվել Պոսադասի Մադարիագա հիվանդանոց, որտեղ բժիշկներն արձանագրել են նրա մահը։
Բացի այդ, նույն օրը մահափորձ է կատարվել Սալտայի նախկին նահանգապետ և սենատորի թեկնածու Խուան Մանուել Ուրտուբեյի նկատմամբ։ Արգենտինական C5N հեռուստաալիքի տվյալներով՝ թիրախավորվել է այն միկրոավտոբուսը, որով ճանապարհորդում էր քաղաքական գործիչը։ Բարեբախտաբար, ուղևորներից ոչ մեկը չի տուժել։
Տեսանյութն՝ այստեղ:
