«Կովկասի գերուհի» ֆիլմի դերասանուհի Նատալյա Վшռլեյը Մոսկվայում հոսպիտալացվել է

Դերասանուհի Նատալյա Վառլեյին, ով խաղացել է «Կովկասի գերուհի»  ֆիլմում, տեղափոխել են մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկը՝ դաստակի ցավերի պատճառով։ Այս մասին հաղորդում է  РЕН ТВ -ն՝ հղում անելով աղբյուրին, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«Ձեռքի վիրահատության է ենթարկվել, էնդոսկոպիկ լայնացում են արել, որպեսզի ձեռքն այլեւս չվնասի»,-նշվում է նյութում:

ԶԼՄ-ների տվյալներով՝ դերասանուհին ինքնուրույն է դիմել բժիշկների օգնությանը։

Կիսվել սոց․ ցանցերում