«Միասին ուս ուսի տված կհասնենք մեր բոլոր նպատակներին». Վահան Միրաքյանի և Ռուզաննա Մանուչարյանի ընտանիքը 6 տարեկան է

Դերասան ամուսիններ Վահան Միրաքյանի և Ռուզաննա Մանուչարյանի ընտանիքը 6 տարեկան է: Այս մասին զույգը հայտնել է Ինստագրամի միջոցով: Ռուզաննան նոր ֆոտոշարք է հրապարակել, որին կից գրել է.

«Շնորհավոր ծնունդը մեր ընտանիքի:  Ուղիղ 9 տարի է անցել մեր միասին լինելուց և 6 տարի՝ ընտանիք լինելուց:  Ճիշտ է մենք այսօր պետք է լրիվ այլ երկրում ու այլ կերպ նշեինք, բայց ամեն ինչ դեռ առջևում է: Միասին ուս ուսի տված կհասնենք մեր բոլոր նպատակներին, ես քեզ շատ եմ սիրում իմ հարազատ հոգի»:

Հիշեցնենք՝ Վահանն ու Ռուզաննան ամուսնացած են 2019 թվականից։ Նրանց առաջնեկը՝ Վիկտորյան լույս աշխարհ է եկել 2021 թվականին:

Կիսվել սոց․ ցանցերում