Ղшրшբшղը վшռпդի տակառ էր և աշխարհի ամենառшզմшկանացված գոտին. Հшջիև

Ադրբեջանի իշխանությունները հատուկ կառավարական խումբ են ստեղծել Լեռնային Ղարաբաղի հետ կապված համակողմանի հարցերի լուծման համար: Այդ մասին Politico պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, Իլհամ Ալիևի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Հաջիևի խոսքով՝ մարդասիրական օգնության հասանելիության երաշխավորումը ևս մեկ անգամ վկայում է Ադրբեջանի կառավարության բարի մտադրությունների և լրջության մասին՝ բավարարելու հայ բնակիչների կարիքները, ինչպես նաև ապահովելու անվտանգ և արժանապատիվ վերաինտեգրման գործընթաց:

«Ղարաբաղը վառոդի տակառ էր և աշխարհի ամենառազմականացված գոտին։ Բայց հիմա դա անցյալում է: Այս պայմաններում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շանսերը շատ ավելի մեծ են», — հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնականը։ 

Կիսվել սոց․ ցանցերում