«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ մարզերում հոկտեմբերի 22-ի ցերեկը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հոկտեմբերի 23-25-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։
Քամին արևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-ի ցերեկը, 23-ին կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևանում հոկտեմբերի 22-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
