15֊ամյա տղային հայտնաբերել են կախված վիճակում

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Երևանում ողբերգական դեպք է տեղի ունեցել․ 15-ամյա տղային ծնողները գտել են կախված վիճակում իրենց բնակարանում։ Երեխային տեղափոխել են «Ուիգմոր» բժշկական կենտրոն, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Դեպքի վայրում հայտնաբերվել է պարանը, որով, ըստ նախնական տվյալների, տղան կախվել է։ Քննությունը շարունակվում է։

Կիսվել սոց․ ցանցերում